ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ՝ կոչ է արել լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:
«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։ Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:
Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:
Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»,- ասված է հայտարարության մեջ: